ՀՀ վարչապետը Վաշինգտոնից ուղիղ եթերում կպատասխանի ԶԼՄ հարցերին․ Նազելի Բաղդասարյան

Սպիտակ տանը կայացած հանդիպումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 9-ին` Երևանի ժամանակով առավոտյան 08:00-ին, Վաշինգտոնից ուղիղ եթերում կպատասխանի Կառավարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների կողմից նախապես ուղարկված հարցերին: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։  «Կառավարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներն հարցերը կարող են ուղարկել press.office@gov.am հասցեին` Երևանի ժամանակով մինչեւ ժամը 02:00-ն: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղղել մեկական հարց: Հարցուպատասխանը կհեռարձակվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջով և Կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով», – գրել է Բաղդասարյանը։ 

Related posts

«Հըզբոլլահի» զինաթափումը հնարավոր է միայն օկուպացիայի ավարտից հետո. Ժոզեֆ Աուն

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով