ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող հողամասի նկատմամբ. վարչապետ

Դատարանի վճռով՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել «անտառային» նպատակային նշանակության՝ Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի` հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 6640 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 254 միլիոն 244 հազար դրամ: Այս մասին #հատիկառհատիկ հեշթեգի ներքո գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Related posts

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Աբբաս Արաղչիի հետ

Քայլ առ քայլ գնում ենք անվարձահատույց դոնորության մշակույթի ձևավորմանը. Անահիտ Ավանեսյան

Իսրայելն ընդլայնում է Իրանի տարածքում գործողության մասշտաբները. Նեթանյահուի գրասենյակ