ՀՀ պետական սահմանը ապօրինի հատել է բացառապես մեկ անձ. ԱԱԾ

Նկատի ունենալով, որ սույն թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում Ադրբեջանի Հանրապետության զինծառայող Ն. Մուսաևի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ տարբեր սոցհարթակներով, լրատվամիջոցներով և այլ հանրային հարթակներով տարածվում են իրականությանը չհամապատասխանող լուրեր, հարկ ենք համարում կրկին պարզաբանել, որ ՀՀ պետական սահմանը ապօրինի հատել է բացառապես մեկ անձ՝ Ն. Մուսաևը, ով ներկայումս նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կալանավորվել է դատարանի որոշմամբ: Այդ մասին հայտնում են ԱԱԾ-ից:

«Մյուս բոլոր տեղեկությունները, որ եղել են մեկից ավելի անձինք, դիվերսանտներ և մինչ այժմ իրավապահ մարմինների կողմից տարվում են որոնողական աշխատանքներ, բացարձակ անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը:

Հանրությանը հորդորում ենք հետևել պաշտոնական հաղորդագրություններին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Related posts

Լավրովը ժամանել է Ատլանտա՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդին

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր․ ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը

Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մոտ 65 գառ