ՀՀ պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության Գործադիր խորհրդի 109-րդ նստաշրջանին

Հուլիսի 8-ից 11-ը Հաագայում կայացել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) Գործադիր խորհրդի 109-րդ նստաշրջանը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ՀՀ արտաքին գործերի  նախարարության միջազգային անվտանգության վարչության պետ Արման Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Նստաշրջանի ընթացքում ՀՀ պատվիրակության ղեկավարը հանդես է եկել ազգային ելույթով, որի ընթացքում կարևորել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի նպատակների շուրջ համագործակցության շարունակականությունը և վերահաստատել քիմիական զենքի կամ հարակից վտանգավոր նյութերի կիրառման հնարավորությունն ամբողջությամբ բացառելու Հայաստանի հանձնառությունը։

Արման Հովհաննիսյանը ներկայացրել է կազմակերպության շրջանակներում արձանագրվող հիմնական զարգացումների շուրջ ՀՀ դիրքորոշումները՝ ընդգծելով, որ կազմակերպության շրջանակներում Հայաստանը մշտապես դրսևորում է կառուցողական և սկզբունքային մոտեցումներ։ ՀՀ պատվիրակության ղեկավարը  վերահաստատել է նաև Հայաստանի՝ կազմակերպությունում ավելի ակտիվ ներգրավվելու պատրաստակամությունը։

Նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակությունն ունեցել է մի շարք շփումներ՝ մտքեր փոխանակելով ընթացիկ զարգացումների և դրանց վերաբերյալ ՔԶԱԿ մասնակից պետությունների դիրքորոշումների շուրջ։

Related posts

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները

1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան