ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել

Ապրիլի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որին ներկա է եղել ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, տեսակապի միջոցով մասնակցել են նաև բանակային զորամիավորումների հրամանատարները։

Ինչպես հայտնում են Պաշտպանության նախարարությունից, ըստ ուղղությունների՝ զեկույցներ են ներկայացվել ձմռան ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև՝ նախանշվել առաջիկա ծրագրերը։

Խորհրդակցության արդյունքներով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել՝ արձանագրված խնդիրները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ։

Related posts

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Շվեդիայի դեսպանի հետ

Ակտիվ շինարարություն Արթիկում, բայց ոչ առանց խոչընդոտների

Այսօր կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի