ՀՀ ոստիկանությունն իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները. Նիկոլ Փաշինյան

Հիմա դրսում ՀՀ ոստիկանությունն իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները:

Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ շենքի մոտ տեղի ունեցող իրադարձություններին, ոստիկանության՝ հատուկ միջոցներին դիմելու անհրաժեշտությանն ու սադրանքներին:

«Զանգահարեցի ՆԳ նախարարին, ԱԱԾ տնօրենին, նրանք ինձ զեկուցեցին իրադրությունը։ Բոլոր լուսանկարները կնայվեն, կուսումնասիրվեն, կքննվեն։ Եվ եթե պարզվի, որ ՀՀ օրենսդրությունից դուրս բան է տեղի ունեցել, պետական ինստիտուտներն կարձագանքեն»,- նշել է վարչապետը։

 

Related posts

Իրանը Թել Ավիվի բնակիչներին հրամայել է տարհանվել. BBC

Ռոբերտ Քոչարյանի որդին ևս դատարանի բակում է՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի

ՀԾԿՀ-ն տուգանել է ՀԷՑ-ին արձանագրված խախտումների համար