ՀՀ-ն ու Թուրքիան որոշել են դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր ունեցողների համար. ԱԳՆ

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում Հայաստանն ու Թուրքիան որոշում են կայացրել դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր կրողների համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«2026 թ. հունվարի 1-ից երկու երկրների դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագիր կրող անձինք կարողանալու են էլեկտրոնային վիզա (e-visa) ստանալ անվճար:

Այս առիթով Հայաստանն ու Թուրքիան ևս մեկ անգամ վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ շարունակելու երկու երկրների միջև կարգավորման գործընթացը՝ նպատակ ունենալով առանց որևէ նախապայմանների հասնել լիարժեք կարգավորմանը»,- ասված է հաղորդագրությունում:

Related posts

Կենսաչափական նոր անձնագրի գինը, հին փաստաթղթերի վավերականությունն ու քաղաքացիների տվյալները․ պարզաբանում

ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը կդրոշմավորվեն բժշկական արտադրանքը, դեղորայքը, կոշկեղենը, տան և ինտերիերի պարագաները

Նիկոլ Փաշինյանը և Սլովենիայի ԱԳ նախարարը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր