ՀՀ-ն հավատարիմ է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին. Փաշինյանի ելույթը

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը հանդես եկա ելույթով: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նախ ներկայացրեց Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ապա հավելեց. «Ուզում եմ գործընկերներին տեղյակ պահել, որ մասնավորապես Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում, մանավանդ որ, այդ համաձայնությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները կիրականացնեն հաղորդակցության ներդրումային ծրագիրը, որը կոչվում է «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»:

Ելույթի շրջանակում Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին:

«Ուզում եմ վերահաստատել, որ ՀՀ-ն հավատարիմ է ձեռք բերված պայմանավորվածություններին, և մենք վճռական ենք հնարավորինս արագ այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու, և այդ ամենի արդյունքում կբացվի ոչ միայն հաղորդակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ներպետական երկկողմ և միջազգային հաղորդակցության համար, այլև լոգիստիկ նոր հնարավորություններ կստեղծվեն Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ բոլոր երկրների, ներառյալ՝ մեր և Ադրբեջանի անմիջական հարևանների համար»,- ասաց նա:

Related posts

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին