ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարմանը և Անկարայից էլ նույնն է ակնկալում: Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։

ՀՀ ԱԳՆ-ից պարզաբանել են, որ Երևանն Անկարայից նույն հանձնառությունն ու պատրաստակամությունն է ակնկալում, այդ թվում` նաև երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար հայ-թուրքական ցամաքային սահմանի բացման հարցում:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցով հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը, ապա ԱԳՆ-ում նշել են, որ հստակ պայմանավորվածության առկայության պարագայում հանրությունը կիրազեկվի պատշաճ ժամկետում։

Related posts

Նպաստել Երևանի և Թեհրանի մոտեցումների համադրմանը, բացահայտել համագործակցության նոր ուղղություններ. Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Հունիսի դրությամբ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն ունի շուրջ 1,8 մլն շահառու, որից 762.404-ն օգտվել են այս կամ այն ծառայությունից

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ. Պապիկյան