ՀՀ նախագահը Րաֆֆի Խարաջանյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է դաշնակահար, երաժշտագետ, հասարակական գործիչ Րաֆֆի Խարաջանյանին:

Նախագահը ողջունել է հյուրին և բարձր գնահատել նրա ավանդը հայ-լատվիական բարեկամական կապերի ամրապնդման և Լատվիայում հայկական մշակութային ժառանգության հանրահռչակման գործում:

Զրույցի ընթացքում Րաֆֆի Խարաջանյանը մանրամասներ է ներկայացրել լատվիահայ համայնքի մշակութային և հանրային կյանքի անցուդարձերից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանում և տարածաշրջանում տիրող ընդհանուր դրությանն ու զարգացումներին: Մտքեր են փոխանակվել Լատվիայի և Հայաստանի միջև համագործակցության սերտացմանն ուղղված նախաձեռնությունների կյանքի կոչման հնարավորությունների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը Րաֆֆի Խարաջանյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով՝ հայ-լատվիական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման, հայկական մշակութային արժեքների պահպանման գործում ներդրած ավանդի համար:

 

Related posts

Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը

Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան

Սոչիում ընտրատեղամասերը մի քանի ժամով փակվել են անօդաչու թռչող սարքի հարձակման սպառնալիքի պատճառով