ՀՀ նախագահը նոր դատավոր է նշանակել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռիմա Առաքելյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի սեպտեմբերի 17-ի ԲԴԽ-85-Ո-179 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Ռիմա Առաքելյանին նշանակել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է նախագահի հրամանագրում:

Related posts

Իրանը նոր հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի ուղղությամբ

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել World challenge cup սպորտային մարմնամարզության մրցաշարում