ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ամենօրյա մշտադիտարկում է իրականացնում Վաղարշապատի ավագանու ընտրության ողջ գործընթացի նկատմամբ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն իրազեկում է, որ իրականացնում է ամենօրյա մշտադիտարկում Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով կայանալիք ընտրության ողջ գործընթացի նկատմամբ։

Կոմիտեն զգուշացնում է, որ լինելու է հետևողական և անզիջում ընտրական օրենսդրության պահպանման հարցում։

Մասնավորապես՝ ընտրական քարոզչության ընթացքում որևէ անձի կամ կառույցի կողմից բարեգործական արգելքը խախտելու, ինչպես նաև ընտրակաշառք տալու կամ այլ ապօրինի եղանակով ընտրողի կամքի վրա ազդելու փորձերը կարժանանան իրավական գնահատականի՝ օրենքով սահմանված ողջ խստությամբ։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում զերծ մնալ նմանատիպ անօրինական գործողություններից և ցանկացած խախտման դեպքի մասին անմիջապես հաղորդել իրավապահ մարմիններին։

Related posts

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ԵՄ-ն թույլատրել է Կիևին ձեռք բերել Patriot հրթիռներ՝ տրամադրված վարկի հաշվին

Հայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը