ՀՀ կառավարությունն իրականացնում է ակտիվ քայլեր՝ միտված պարենային անվտանգության ապահովմանը. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չու Դոնգյուի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ և ՊԳԿ միջև ընթացիկ համագործակցության և վերջինիս ընդլայնման հարցերի:

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է ակտիվ քայլեր՝ միտված պարենային անվտանգության ապահովմանը, գյուղատնտեսության ոլորտի արդիականացմանը, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված նորարարությունների առավել արդյունավետ օգտագործմանը: Հիշատակելով ՊԳԿ աջակցությամբ մշակված 2020-2030թթ. ռազմավարությունը և արդեն իսկ իրականացվող ծրագրերը՝ Արարատ Միրզոյանը շեշտել է հայկական կողմի հետաքրքրվածությունը համատեղ ջանքերով նպաստել փոխգործակցության հետագա խորացմանը:

Related posts

Արաղչին հայերենով շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Տնային կալանքի տակ գտնվող 398 քաղաքացիներ մասնակցել են ընտրություններին․ Պրոբացիայի ծառայություն

Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասում ավելացան 650-ով. Վահագն Ալեքսանյան