ՀՀ խորհրդարանի պատգամավորները կմեկնեն Թուրքիա՝ մասնակցելու ԵԽԽՎ հանձնաժողովի նիստին

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանն ու Արմեն Գևորգյանը Թուրքիայի Իզմիր քաղաքում կմասնակցեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել պատգամավորներին Թուրքիայի Հանրապետություն գործուղելու մասին:

ԵԽԽՎ Սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի կանցկացվի տեղի կունենա սեպտեմբերի 21-24-ը:

Related posts

Գյումրու ավագանու նիստը՝ վիճաբանությունների, սուր քննարկումների ու քաղաքական ենթատեքստերի ուղեկցությամբ

ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա

Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ