ՀՀ-ի տիրապետությանն է վերադարձվել Դիլիջանում գտնվող՝ 12,4 միլիոն դոլար արժեքով, 67 հա մակերեսով հողատարածք. Դատախազություն

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերի 26-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Հիմնադրամի, երրորդ անձ՝ ՓԲ ընկերության՝ հողամասի կառուցապատման իրավունքը հարկադիր դադարեցնելու պահանջով: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հունիսի 15-ի վճռով՝ հաստատվել է Գլխավոր դատախազության և Հիմնադրամի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որով Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության տիրապետությանն է վերադարձրել Տավուշի մարզի Դիլիջան համայնքում գտնվող՝ 67 հա մակերեսով «հատուկ պահպանվող տարածքներ» նպատակային և «բնապահպանական» գործառնական նշանակությամբ հողամասը:

Հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 4 միլիարդ 578 միլիոն 981 հազար դրամ է (12 միլիոն 436 հազար ԱՄՆ դոլար):

Վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Related posts

Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է

Ծնողը կարող է բացակայել աշխատանքից և վարձատրվել. ԱԺ-ում քննարկվել է «ծնողական ժամ» սահմանելու մասին նախագիծը

Խորհրդարանը քննարկել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ու հարակից օրենքներում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները