ՀՀ-ի պոլիկլինիկաներում ու շարժական պատվաստումային կետերում «Մոդեռնա»-ի «Սպայկվաքս» պատվաստանյութը բաշխված է. ԱՆ

«Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութը բաշխված է Հայաստանի պոլիկլինիկաներում ու շարժական պատվաստումային կետերում: ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ քաղաքացիները կարող են դիմել՝ նախապես գրանցվելով:

Հարցին, թե արդյոք «Սպայկվաքս»-ի երկրորդ դեղաչափը ստանալու հետ կապված խնդիրներ չեն լինի, ՀՀ առողջապահության նախարարությունից փոխանցեցին, որ որևէ խնդիր չի լինի: Առաջին դեղաչափ ստացողները հանգիստ կկարողանան անհրաժեշտ ժամկետում ստանալ նաև երկրորդ դեղաչափը:

Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սպայկվաքս» պատվաստանյութը ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար:

Related posts

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով

Ջերմաստիճանն էապես չի փոխվի. առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ