ՀՀ ԶՈՒ մարզական վաշտը համալրելու ցանկություն հայտնած անձանց դիմումները ընդունվում են մինչև հուլիսի 4-ը․ ՊՆ հայտարարությունը

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է 2024 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը։

2024 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտը համալրելու ցանկություն հայտնած և սահմանված չափորոշիչներին համապատասխանող անձանց դիմումներն ընդունվում են ՊՆ զորակոչային ու զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում և bkma.mil.am կայքում մինչև 2024 թվականի հուլիսի 4-ը:

Դիմումների քննարկումը տեղի կունենա 2024 թվականի հուլիսի 11-ին՝ ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ընտրական հանձնաժողովի նիստում:

2024 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի՝ ըստ մարզաձևերի համալրման ենթակա հաստիքների թիվը.

1. ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ՝ 15 հաստիք,
2. ձյուդո, թաեքվոնդո՝ 1 հաստիք,
3. օլիմպիական ոչ մենապայքարային մարզաձևեր՝ 5 հաստիք,
4. շախմատ՝ 2 հաստիք,
5. խաղային ձևեր՝ 14 հաստիք:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ