ՀՀ Երասխի հատվածում վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կրակոցները հանցավոր են. ՄԻՊ

Հանցավոր են ՀՀ Երասխի հատվածում վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կրակոցները, որոնք ձեռք են բերում պարբերական բնույթ։ Այս մասին նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն՝ ընդգծելով, որ այդ մասին են վկայում ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունները և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղվող ահազանգերը:

«Կրակոցների հանցավոր լինելն ակնհայտ է ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի հրահրած կրակոցների ֆոնին և նաև ապացուցվում է այն փաստով, որ Երասխի հատվածում հուլիսի 14-ին զոհվել է ՀՀ զինված ուժերի ծառայող»,-նշել է Արման Թաթոյանը:

Related posts

Կրթության, գիտության և նորարարության ոլորտում համագործակցության համաձայնագիր՝ Հայաստանի և Չեռնոգորիայի միջև

Տելեգրամի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր