ՀՀ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, գլխավոր դատախազության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանը և գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը հուլիսի 5-ին կմեկնեն Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու եվրոպական երկրների դատախազությունների ղեկավարների համաժողովին: Այս մասին տեղեկացնում է e-gov.am կայքը:

Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազի պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում կգտնվի մինչև հուլիսի 9-ը:

Related posts

Ընկեր Աշոտի ծննդյան օրը՝ շախմատային պայքարի ու հիշողության օր

Պրոբացիայի ծառայության և Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու մեջ

Վտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է