ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին

ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին: Տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին 1Lurer.am-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը կապի մեջ է տեղական իշխանությունների և համայնքային կառույցների հետ: Վերջին օրերին ՀՀ քաղաքացիների կողմից հյուպատոսությանն ուղղված դիմումների բովանդակության փոփոխություն չի գրանցվել. դրանք հիմնականում վերաբերել են ընթացիկ հյուպատոսական բնույթի հարցերի»,- ասել է Բադալյանը:
Սիրիայի նոր իշխանությունների ռազմական օպերացիան նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի հավատարիմ ուժերի դեմ ավարտվել է՝ հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը:
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ մարտի 6-ից ի վեր զոհվել է 1311 մարդ, այդ թվում՝ անվտանգության ուժերի և պաշտպանության նախարարության 231 ներկայացուցիչ, նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի 250 կողմնակից և 830 խաղաղ բնակիչ։
Մի շարք երկրներ, այդ թվում Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և ՄԱԿ-ը կոչ են արել անկախ և թափանցիկ հետաքննություն անցկացնել՝ բացահայտելու տեղի ունեցած հանցագործությունները։

Related posts

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հունիսի հաշվետվությունը

Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. ՀՀ ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել

Շրջանառության հարկի հաշվիչ՝ ՊԵԿ պաշտոնական կայքէջում