ՀՀ ԱԳՆ-ին 2026 թ. պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 19 մլրդ 227 մլն դրամ

ՀՀ արտաքին գործերի նախարարությանը 2025 թվականին պետական բյուջեից հատկացվել է 18 մլրդ 83 մլն դրամ, 2026 թվականին այն ավելացել է 1 մլրդ 144 մլն-ով և կազմում է 19 մլրդ 227 մլն դրամ: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 27-ին քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ավելացումները տեղի են ունեցել երկու ծրագրի մասով: Առաջինը՝ համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ, երկրորդը՝ օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայություննների գործունեության կազմակերպում և իրականացում:

Related posts

Համբարձում Մաթևոսյանն ու Մոնիկ Բարբյուն քննարկել են COP17-ի օրակարգը

Կոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան

Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները