Հիվանդներից մեկի դրամապանակից փող էին գողացել. գողությունը բացահայտվել է

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Կոշ գյուղի վերականգնողական կենտրոնից մայիսի 17-ին գողության ահազանգ է ստացվել համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում, որ հիվանդներից մեկի դրամապանակից փող էին գողացել:
«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել է Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի 31-ամյա բնակչուհին։ Նա խոստովանել է արարքը և ներկայացրել գողոնի մի մասը: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Related posts

«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան

ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է 53 մարդ

Բուլղարիայի խորհրդարանը համաձայնել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել իր ռազմաբազայում