Հիվանդանոց տեղափոխված 15-ամյա պատանին մահացել է

Հուլիսի 26-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 3,5-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի  ավտոմեքենան բախվել էր  էլեկտրասյան աշտարակի հենասյանը. 34-ամյա վարորդը և 15-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 09.25-ին, վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 15-ամյա Սերգեյ Ռաֆայելյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Կատարվում է քննություն։

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին. Գլխավոր դատախազություն

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ

Վահագն Խաչատուրյանը պարգևատրել է հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և դոցենտ Աննա Սիրինյանին