ՀԷՑ-ում տեղի է ունեցել ուժային մալուխների ձեռքբերման մրցույթի հայտերի հրապարակային բացման գործընթացը

Սեպտեմբերի 11-ին «ՀԷՑ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել 35 կՎ խաչաձև կապակցված պոլիէթիլենով մեկուսացմամբ ՊվՊ 1×400/35 ուժային մալուխների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի շրջանակներում ներկայացված հայտերի հրապարակային բացման գործընթացը։ ՀԷՑ-ից տեղեկացնում են, որ մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել հինգ ընկերություն:

«Ընկերության կողմից իրականացվող գնումների մրցութային գործընթացների ներառականությունն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով իրականացվել էր շուկայի նախնական ուսումնասիրություն՝ ոլորտի հնարավոր լայն շրջանակի տնտեսավարող սուբյեկտներից գնառաջարկներ ստանալու նպատակով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ Ընկերության Ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով՝ հաստատված գնումների մշտական գործող հանձնաժողովի մասնակցությամբ և Ընկերության Գլխավոր տնօրենի տեղակալ, ընդհանուր հարցերով տնօրեն, հանձնաժողովի նախագահ Ս. Կակոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հայտարարված մրցույթի շրջանակներում թվով հինգ մասնակիցների կողմից ներկայացված հայտերի հրապարակային բացման գործընթացը:

Related posts

Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արգելափակել է երեխաների սոցիալական ցանցեր մուտքն արգելող օրենքը

4 կրակոց Աշտարակի խճուղում․ ոստիկանները ձերբակալել են 19-ամյա երիտասարդին