Հետախուզման մեջ գտնվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է․ ՆԳՆ

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները, հուլիսի 31-ի առավոտյան իրացնելով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունը, ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդու։

Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։ Խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Related posts

«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան

ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է 53 մարդ

Բուլղարիայի խորհրդարանը համաձայնել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել իր ռազմաբազայում