Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել անարգել մարդասիրական հասանելիություն ապահովել Լաչինի միջանցքով

Ավելի քան 30 000 երեխա և նրանց ընտանիքները Լեռնային Ղարաբաղում արդեն 8 ամիս է՝ ենթարկվում են շրջափակման և տանջանքների՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ֆուտվոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։

«Գտնվելով իրենց հայրենիքում՝ նրանք հայտնվել են սովի և հումանիտար աղետի եզրին՝ չունենալով կենսական անհրաժեշտ դեղամիջոցների, սննդի կամ այլ անհրաժեշտ պարագաների հասանելիություն։

Մարդկանց սովից մահանալու սրտաճմլիկ իրականությունը աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ: Հանուն երեխաների պետք է վերջ տալ այս պատերազմին, որպեսզի նրանք սկսեն վերականգնվել:

Պետք է սկզբունքային և անարգել մարդասիրական հասանելիություն ապահովվի Լաչինի միջանցքով»,- գրել է ֆուտբոլիստը։

Related posts

Նախնական պայմանավորվածություն կա ադրբեջանական կողմի հետ անհայտ կորածների համատեղ որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրեն

Քրեակատարողական ծառայողները հանձնուքում առկա վերնազգեստի վրա հայտնաբերել են թմրանյութի նմանվող հետքեր

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի