Հարցումը ցույց է տվել, որ Թրամփի հավանության վարկանիշը նվազել է մինչև 40 տոկոս, որը նրա պաշտոնավարման ամենացածր մակարդակն է. Reuters

Reuters/Ipsos հարցումը ցույց է տվել, որ նախագահ Դոնալդ Թրամփի հավանության վարկանիշը նվազել է մեկ տոկոսային կետով՝ հասնելով 40 տոկոսի, որը նրա երկրորդ պաշտոնավարման ամենացածր մակարդակն է, քանի որ ամերիկացիները շարունակում են մտահոգված լինել տնտեսության և ներգաղթի հարցերում նրա վարած քաղաքականությամբ։

Եռօրյա հարցմանը, որն ավարտվել է երկուշաբթի, մասնակցել է ԱՄՆ 1023 չափահաս բնակիչ՝ ամբողջ երկրում։ Ըստ հարցման արդյունքների՝ երկիրը խոր բևեռացված է Թրամփի հարցում՝ հանրապետականների 83%-ը, դեմոկրատների միայն 3 տոկոսը, իսկ անկախ ընտրողների մոտ մեկ երրորդն է հավանություն տվել նրա գործունեությանը։

Related posts

Անմիջական զրույց՝ հերթապահություն իրականացնող ժամկետայինների հետ. Պապիկյան

Ձերբակալվել են Վանաձորի համայնքապետարանի ծրագրի ղեկավարն ու փորձագետը

COP17-ի կազմկոմիտեն քննարկել է գագաթնաժողովի և բարձր մակարդակի հանդիպումների նախապատրաստական աշխատանքները