Հարություն Մկրտչյանը և Մովսես Գյուլասարյանը նոր պաշտոններ կզբաղեցնեն ՀԿԿ-ում

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Ա․ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին հրամաններ է ստորագրել որոնց համաձայն Հարություն Մկրտչյանը և Մովսես Գյուլասարյանը նոյեմբերի 26-ից նոր պաշտոններ կզբաղեցնեն ՀԿԿ-ի արդարադատության շահերի դեմ ուղղված, ինչպես նաև իրավապահ մարմինների ծառայողներին վերագրվող հանցագործությունների քննության վարչությունում։

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հարություն մկրտչյանը ազատվում է Հակակոռուպցիոն կոմիտեի անդրազգայի, ինչպես նաև կոռուպցիոն այլ բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործորով քննիչի պաշտոնակատարի պաշտոնից և այսուհետ կզբաղեցնի ՀԿԿ-ի արդարադատության շահերի դեմ ուղղված, ինչպես նաև իրավապահ մարմինների ծառայողներին վերագրվող հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործորով քննիչի պաշտոնը։

Արդարադատության երրորդ դասի խորհրդական Մովսես Գյուլասարյանը նոյեմբերի 26֊ից զբաղեցնում է ՀԿԿ-ի արդարադատության շահերի դեմ ուղղված, ինչպես նաև իրավապահ մարմինների ծառայողներին վերագրվող հանցագործությունների քննության վարչության ավագ քննիչի պաշտոնը, ազատվելով նույն վարչության ավագ քննիչի պաշտոնակատարի պաշտոնից։

Related posts

«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան

ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է 53 մարդ

Բուլղարիայի խորհրդարանը համաձայնել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել իր ռազմաբազայում