Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով հունվար-սեպտեմբերին իրականացվել է 532.5 մլն գործարք

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում իրականացվել է 532.5 մլն գործարք` 9 տրլն 782.7 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 57.4 մլն գործարքով կամ 12.1%-ով, իսկ արժեքային` 1 տրլն 284.5 մլրդ ՀՀ դրամով կամ 15.1%-ով: Այդ թվում` միայն ՀԴՄ գործարքների տվյալներով 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում իրականացվել է 497.2 մլն գործարք` 2 տրլն 080.9 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 48.0 մլն գործարքով կամ 10.7%-ով, իսկ արժեքային` 153.9 մլրդ ՀՀ դրամով կամ 8.0%-ով:

Կոմիտեն նաև տեղեկացնում է, որ 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում իրականացվել է 107.9 մլն անկանխիկ գործարք` 642.1 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը ևս գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 49.9 մլն անկանխիկ գործարքով կամ 86.3%-ով, իսկ արժեքային` 197.4 մլրդ ՀՀ դրամով կամ 44.4%-ով:

Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ վերը նշված ցուցանիշներում, համադրելիության սկզբունքը պահպանելու համար, չի ներառվել տաքսի ծառայությունների գործարքների վերաբերյալ տվյալը, որը սեպտեմբեր ամսին կազմել է 6.9 մլն գործարք՝ 8.7 մլրդ ՀՀ դրամ արժեքով, որից անկանխիկ` 2.4 մլն գործարք` 3.4 մլրդ ՀՀ դրամ արժեքով:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ