Հարիսը պաշտոնապես դարձել է նախագահի ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն․ The New York Times

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը պաշտոնապես դարձել է Դեմոկրատական կուսակցության թեկնածուն 2024 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։ Այդ մասին հայտնել է The New York Times թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրը:

Նշվում է, որ Հարիսն առցանց քվեարկության ընթացքում ստացել է մասնակից պատվիրակների ձայների 99 տոկոսը: Քվեարկությունը տևել է հինգ օր, դրան մասնակցել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության 4567 անդամ։

CNN-ն էլ, վկայակոչելով իր աղբյուրը, տեղեկացրել է, որ Քամալա Հարիսը ԱՄՆ փոխնախագահի թեկնածու է ընտրել Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցին:

Related posts

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը տեղում մահացել է

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև