Հարավաֆրիկյան Հանրապետությունում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով կա 19 զոհ

Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիսում այսօր երկու դպրոցական ավտոբուսներ բախվել են բեռնատարի հետ: Դեպքի հետևանքով առնվազն 19 մարդ Է զոհվել, այդ թվում՝ դպրոցականներ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

Ոստիկանությանը վկայակոչելով՝ տեղական SABC ռադիոկայանն ավելի վաղ հաղորդել էր 15 զոհի մասին։ Ռադիոկայանի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել Լիմպոպոյի նահանգում՝ Սեխուխունե քաղաքի մերձակայքում։

Մայրուղու այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարը, արգելափակված է: Տեղում աշխատում են ոստիկանները։ Տուժած դպրոցականների թվի և նրանց տարիքի մասին տեղեկատվություն չի հաղորդվում:

Related posts

500 հազար դրամ՝ սեպտեմբերի 1-ից ծնված երեխաների համար

Օգոստոսի 12-ի երեկոյան Եվրոպային և Ռուսաստանին սպասվում է վերջին 25 տարվա ամենախոշոր աստղագիտական երևույթը

Գիշերային հարձակում Կրասնոդարի երկրամասի վրա