Հարազատ բակում բացվել է կամավորական Կարեն Սարգսյանի հիշատակի խաչքարը

Գյումրու Անի թաղամասում, որտեղ ծնվել է Ապրիլյան եւ Արցախյան երկրորդ պատերազմների մասնակից կամավորական Կարեն Սարգսյանը, բացվեց վերջինիս անունը կրող հուշաքար: Կարենն Ապրիլյան քառօրյա պատերազմում եղել է ՖԱԳՈՏ հակատանկային դասակի հաշվարկի հրամանատար, ցուցաբերած հայրենասիրության եւ քաջության համար պարգեւատրվել «Քաջարի մարտիկ» կրծքանշանով եւ ստացել ավագ սերժանտ զինվորականի կոչում: 2020 թվականի հոկտեմբերի 1-ից կամավորագրվել է, թշնամու դեմ կռվել որպես ԿՈՌՆԵՏ հրթիռահրետանային համակարգի օպերատոր: Պայքարել է շուրջ մեկ ամիս, կռվել Մեխակավանում, Ասկերանում եւ Մարտունիում: Քաջի մահով ընկել է նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Մարտունիի համար մղվող մարտերում: ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Կարենի անունը կրող խաչքարի բացմանը ներկա էին հերոսի զինակից ընկերները, բարեկամները, մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ: Կարեն Սարգսյանը բոլորի հիշողություններում մնացել է որպես պայքարող, արժանապատիվ ու հայրենասեր հայորդի:

Related posts

Տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան

Նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները