Հաստատվել է COVID-19- ի 675 նոր դեպք

Նոյեմբերի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 675 նոր դեպք, կատարվել է 7745 թեստավորում: Առողջացել է 1539, մահացել՝ 40 մարդ:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 337 005 դեպք, որոնցից 312 617-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 15 498 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7459 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1431 է:

Ընդհանուր կատարվել է 2 342 246 թեստավորում:

Related posts

Սարգիս Հայոցյանը ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Կենսաթոշակառուի փոխարեն որոշ դիմումներ կարող է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչը

Ռուսական ուժերը հարվածել են Կիևին, ՌԴ երկնքում էլ ոչնչացվել են ուկրաինական ԱԹՍ-ներ