Հաստատվել է կորոնավիրուսի 161 նոր դեպք, առողջացել է 472 քաղաքացի

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00 դրությամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 161 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 5567 թեստավորում: Առողջացել է 472 պացիենտ, արձանագրվել է մահվան 26 դեպք:

Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 342765 է: Փաստացի բուժում է ստանում 7136 պացիենտ:

Ընդհանուր կատարվել է 2456948 թեստավորում, առողջացել 326304 մարդ:

Գրանցված մահերի ընդհանուր թիվը 7845 է:

Related posts

Ավան վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է նաև պատահական անցորդ

Ավստրիայում դպրոցականը սպանել է 11 դասընկերներին ապա` ինքնասպան է եղել

Խստորեն դատապարտում ենք իշխող վարչախմբի՝ Հայ Եկեղեցու նկատմամբ քայքայիչ, հակապետական գործողությունները․ ՀՅԴ Բյուրո