Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1765 նոր դեպք

Հոկտեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 278 431 դեպք, որոնցից 252 211-ն` առողջացած, 5713-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19 275 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 855 238 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 15 616 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1765 նոր դեպք: Ունենք 881 առողջացած, 38 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1232 է:

Related posts

Սարգիս Հայոցյանը ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Կենսաթոշակառուի փոխարեն որոշ դիմումներ կարող է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչը

Ռուսական ուժերը հարվածել են Կիևին, ՌԴ երկնքում էլ ոչնչացվել են ուկրաինական ԱԹՍ-ներ