Հաջողվել է մերձեցնել Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցության ասպեկտների շուրջ. ՌԴ ԱԳՆ-ն՝ եռակողմ աշխատանքային խմբի մասին

Հարավային Կվկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ուղղությամբ Եռակողմ աշխատանքային խումբը՝ փոխվարչապետների նախագահությամբ, շարունակում է աշխատել։ Այս մասին Tert.am-ի փոխանցմամբ՝ այսօր կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։

Նրա խոսքով՝ հունիսի 3-ին Մոսկվայում կայացած եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ հանդիպմանը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակում համանախագահների շփումների ընթացքում որոշակի առաջընթաց է գրանցվել՝ հաջողվել է մերձեցնել կողմերի դիրքորոշումները կապված տրանսպորտային հաղորդակցության ոլորտում տարբեր ասպեկտների հետ:

«Հայտնի է, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում քննարկվում է տարածաշրջանում ճանապարհային և երկաթուղային տրանսպորտային կապերի բացումը, որը համապատասխանում է Ադրբեջանի, Հայաստանի և նրանց հարևանների շահերին։ Եթե կոնկրետ պայմանավորվածություն ձեռք բերվի, եռակողմ աշխատանքային խմբի համանախագահներն իրենք առանձին տեղեկատվություն կտրամադրեն», – ասել է Զայցևը։

Related posts

Սիբիհան և Վադեֆուլը համաձայնել են ընդլայնել պաշտպանության ոլորտում գործակցությունը

Բորիսպոլի շրջանի ուղղությամբ ռուսական ուժերի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Համերգային ծրագիր՝ «Վարչաֆեստի» մրցութային համարներից առաջ․ վարչապետը տեսանյութեր է հրապարակել