Հաջիևն ու Սալիվանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ԱՄՆ այցի ընթացքում Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:

Հաջիևը X-ի իր էջում տեղեկացրել է, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցությունը և հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները: Քննարկվել են նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ:

«Մտքեր փոխանակեցինք նաև տարածաշրջանում խաղաղության առաջխաղացման և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ»,- նշել է Հաջիևը:

Related posts

ՌԴ-ն և ԱՄՆ-ը հատուկ պատասխանատվություն են կրում գլոբալ անվտանգության համար. Պուտինի ուղերձը՝ Թրամփին

ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը

Ուկրաինական ուժերը հարվածել են Լենինգրադի մարզին և Պետերբուրգի նավթային տերմինալին