Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը՝ ԱՄԷ-Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է․ ՀՖՖ

Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող լարված և անկայուն իրավիճակը՝ մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է:

Այս մասին հայտնել է ՀՖՖ-ն՝ վերահաստատելով, որ Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Մարտի 19-ին ժամը 11:00-ին, կսկսվի Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերի վաճառքը, ինչպես նաև ԶԼՄ-ների հավատարմագրումը: Ժամը 12:00-ին էլ Հայաստանի հավաքականի՝ Armenia National Teams պաշտոնական էջերում կհրապարակվի ազգային ընտրանի հրավիրված ֆուտբոլիստների ցանկը:

Related posts

5 քաղաքական ուժեր հայտարարել են միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու մասին

Վահագն Հովակիմյանը՝ ԱԺ-ում քաղաքական ուժերի բաշխվածության մասին

Ժպիտ, որ մնաց հավերժ․այսօր Ֆրունզիկի ծննդյան օրն է