Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերից մեկը. Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ուղերձ է հղել հանքագործների և մետալուրգների մասնագիտական օրվա առթիվ:

«Ավանդաբար հուլիսի երրորդ կիրակին նշվում է որպես հանքագործների և մետալուրգների մասնագիտական օր:

Այն հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս գնահատել կատարված աշխատանքն ու մեծարել այն նվիրումը, որով ոլորտի ներկայացուցիչներն իրականացնում են իրենց դժվարին առաքելությունը:

Սիրելի՛ հանքագործներ և մետալուրգներ,

Ձեր բարդ, պատասխանատու և նվիրված աշխատանքի շնորհիվ է, որ հանքարդյունաբերությունը համարվում է Հայաստանի տնտեսության առանցքային և հիմնական ոլորտներից մեկը մեր երկրի տնտեսության շարունակական զարգացման ճանապարհին։

Այսօր ոլորտն ապահովում է մեր երկիր հազարավոր քաղաքացիների զբաղվածությունը, ովքեր իրենց գործի նվիրյալն են, և որոնց քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ հանքարդյունաբերությունը, անկախ ամեն տեսակ դժվարություններից, շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերից մեկը:

Շնորհավորում եմ ոլորտի բոլոր մասնագետներին և բազմավաստակ վետերաններին մասնագիտական տոնի առթիվ։ Մաղթում եմ առողջություն և նորանոր հաջողություններ Ձեզ և Ձեր ընտանիքներին»,- ասված է ուղերձում:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ