Հանրապետությունում հունիսի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում հունիսի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 27-30-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 25-26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Երևան քաղաքում հունիսի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 27-30-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Related posts

ԱՄՆ-ն պահանջում է Իսրայելի զինված ուժերի դուրսբերումը Գազայից, Լիբանանից և Սիրիայից. 13-րդ ալիք

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ, կա երեք զոհ, հինգ վիրավոր

2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ