Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Ապրիլի 15-ին՝ ժամը 8։40-ի դրությամբ, Մարտունիի, Սևանի, Արագածի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Ստեփանավանի, Տաշիրի, Դիլիջանի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Մ-8 Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովոյի հատվածում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը միակողմանի փակ է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ