Հանրապետության մի շարք մարզերում և Երևանում տեղի են ունեցել հոսանքազրկումներ. ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է, որ ուժեղ քամիների հետևանքով ժամը 03:00-ից սկսած՝ հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Արմավիրի մարզերում, Կոտայքի, ինչպես նաև Երևան քաղաքի որոշ հասցեներում տեղի են ունեցել հոսանքազրկումներ, որոնք հիմնականում պայմանավորված են եղել օդային գծերում հենասյուների վնասմամբ։

«ՀԷՑ-ի օպերատիվ վերանորոգող անձնակազմը ողջ կարողությամբ և ամբողջական ներգրավվածությամբ աշխատում է հետևանքների արագ վերացման և հոսանքազրկված տարածքներում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման ուղղությամբ:

Հայցում ենք Ձեր ըմբռնումը ստեղծված հնարավոր անհարմարությունների համար»,- ասված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը հանրապետության մի շարք մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում:

Related posts

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը

Ինչքան գումար ծախսեցին քաղաքական ուժերը նախընտրական գովազդի համար. «Հետք»

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ