Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

Հունվարի 5-ի երեկոյան, 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Երևանում հունվարի 5-ի ցերեկը, hունվարի 5-8-ը, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին սպասվում է ձյուն:
Հանրապետության տարածքում հունվարի 5-ի ցերեկը, 6-8-ը, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-ի ուշ երեկոյան, 10-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 6-10-ի գիշերը կբարձրանա 16-20, հունվարի 6-9-ի ցերեկը՝ 3-5 աստիճանով։
Հայաստանի առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումներին ծանոթացեք այստեղ։

Related posts

Մենք դանդաղում ենք մեր բարեփոխումների ճանապարհին, անընդհատ գնում ենք կոմպրոմիսների և արդյունքում տուժում են երեխաները

9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը .ՈՒՂԻՂ

Կառավարության 2026 թվականի օգոստոսի 6-ի հերթական նիստը