Հանձնուք բերած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղեկացնում են, որ ՔԿՀ ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ քաղաքացի Պ․Ն․-ի բերած հանձնուքը, որում առկա բաճկոնի գրպանից հայտնաբերել են բջջային հեռախոս։

Քաղաքացի Պ․Ն․-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 100․000 ՀՀ դրամ տուգանքի չափով։

Հարգելի՛ քաղաքացիներ, Քրեակատարողական ծառայությունը կրկին հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից և խստագույնս պահպանել ազատազրկված անձանց հանձնուքներ փոխանցելու կանոնները։

Related posts

Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը