Հայ-իրանական սահմանի երկայնքով ճառագայթային ֆոնի փոփոխություններ չեն նկատվել

Իրանի հետ Հայաստանի ողջ սահմանի երկայնքով ճառագայթային ֆոնի փոփոխություններ չեն նկատվում։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Նշվում է, որ մասնագետների կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը, այդ թվում՝ ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները:

Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։

Related posts

Ռուսաստանը խստացրել է ԱՊՀ որոշ երկրներ կանխիկ միջոցների դուրսբերման կանոնները

Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել է մոտ 15 մլն դրամի վարկ․ նախաձեռնվել է քրվարույթ