Հայ դատի հանձնախումբը Ավստրալիային կոչ է արել հետաքննել Ալիևին պատկանող ավիաընկերության թռիչքները

Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը Ավստրալիայի կառավարությանը կոչ է արել հետաքննել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  ընտանիքին պատկանող, Մերձավոր Արեւելք զենք տեղափոխելու եւ ահաբեկիչ-վարձկաններին աջակցելու հետ կապ ունեցող «Silk Way Airlines» ավիաընկերության թռիչքներն Ավստրալիա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Asbarez»-ը,  Flightradar24 պորտալը հաստատում է, որ Իլհամ Ալիեւի դստերը պատկանող «Silk Way Airlines» ավիաընկերությունը թռիչքներ է իրականացրել Պերթի եւ Բաքվի միջեւ այն պահին, երբ  Ադրբեջանը ակտիվորեն հարձակվել է Հայաստանի եւ Արցախի Հանրապետության վրա:

«Մենք համառորեն կոչ ենք անում Դաշնային կառավարությանը հետաքննել ադրբեջանական բռնապետության «Silk Way Airlines» ավիաընկերության գործունեությունը, որը, ինչպես հաղորդվում է, զենք էր տեղափոխում ահաբեկիչներին տարբեր հակամարտության  գոտիներում՝ համոզվելու  համար, որ ոչ մի ավստրալական ընկերություն ներգրավված Բաքվի կողմից  Արցախի Հանրապետության բնիկ հայերի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության դեմ ռազմական հանցագործությունների մեջ»,- ընդգծել է ՀՅԴ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը:

Related posts

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Քննարկվել են Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի ձևավորման հնարավորությունները. Պապոյանը Ժնևում է