Հայտնի է Գորիսում նռնակի պայթյունից զոհվածների ինքնությունը․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել

Հունվարի 25-ին ժամը 17.05-ին Գորիսի Թոզկապ կոչվող հատվածում` գերեզմանների մոտ, վիճաբանություն է եղել: Այս մասին հայտնել է ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին։ «Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ընթացքում 45-ամյա Վարուժան Յոլյանի ձեռքի նռնակը պայթել է: Վարուժան Յոլյանը և 38-ամյա Արմեն Յոլյանը մահացել են, իսկ վիճաբանությանը ներկա Գորիսի 30-ամյա բնակիչը ստացել է վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, դեպքի բոլոր hանգամանքները պարզվում են»,- գրված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ Գորիսում նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր: Գորիսի համայնքապետի հայրը՝ Գագիկ Առուշանյանը Factor.am-ի հետ զրույցում ասել է, որ Գորիսում միջադեպը տեղի է ունեցել համայնքապետի վարորդի և նրա հորեղբոր որդու միջև ծագած վեճի հետևանքով։ «Վարորդն ու իր հորեղբոր տղան հողի հետ կապված վիճաբանություն են ունեցել, մի քանի օր առաջ էլ են վիճել։ Վարորդին կանչել ա հաշիվ պարզելու, ուզել ա նռնակը գցի վարորդի վրա, վարորդն էլ թռել ա, որ ձեռից վերցնի, հանկարծ չպայթեցնի, միասին պայթել են»,- պատմեց Առուշանյանի հայրը։ Նրա փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով վիրավորված քաղաքացին վարորդի ընկերն է։ Հավելենք, որ Գորիսում նռնակի պայթյունի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։

Related posts

Ինչ պատկեր է 131 ընտրատեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 162 ընտրատեղամասերից

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 150 ընտրատեղամասերից