Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը Եվրոպայի առաջնությունում

Ապրիլի 17-23-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայանալիք Եվրոպայի առաջնությանը կմասնակցի նաև ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը, հայտնի է կազմը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հայտարարել է, որ Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կներկայացնեն
1.Մանվել Խնձրցյանը(57 կգ)
2.Արսեն Հարությունյանը(61 կգ)
3.Վազգեն Թևանյանը (65 կգ)
4.Արման Անդրեասյանը(70 կգ)
5.Հրայր Ալիխանյանը(74 կգ)
6.Արման Ավագյանը (79 կգ)
7.Մուշեղ Մկրտչյանը (86 կգ)
8.Սերգեյ Սարգսյանը (97կգ):
Պայքարն առաջինը կսկսեն ազատ ոճայինները:

Related posts

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ

Վահագն Խաչատուրյանը պարգևատրել է հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և դոցենտ Աննա Սիրինյանին

ՀՀ ԱԳ փոխնախարարը վերահաստատել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը. ԱԳՆ