Հայտնաբերվել են թմրանյութ և ռազմամթերք

Հուլիսի 16-ին ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություն ստացան. Արմավիր բնակավայրի 40-ամյա մի բնակիչ աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստված թմրամիջոց: Տեղեկություն կար նաև, որ նա ապօրինի պահում է ռազմամթերք:
Նախաձեռնվեց քրեական վարույթ: Խուզարկություն կատարվեց 40-ամյա տղամարդու տանը և տնամերձում գտնվող շինությունում:
Հայտնաբերվեցին տարբեր քաշերի կանեփանման զանգվածներ, մեկ նռնակ՝ առանց պայթուցիչի, 1 կգ-ից ավելի պայթուցիկ նյութ, ինքնաձիգի փամփուշտ, իսկ հողամասում՝ կանեփի բույսեր:
Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝ 36,4 միլիարդ դրամ արժեքով, 225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ինչքան գումար ծախսեցին քաղաքական ուժերը նախընտրական գովազդի համար. «Հետք»

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ