Հայտարարությունները, թե ՌԴ-ն երես է թեքում Հայաստանից, շահարկումներ են․ ՌԴ դեսպան

Ռուսաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանի հարևանն է, ուստի հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանը երես է թեքում տարածաշրջանից, թե Ռուսաստանը երես է թեքում Հայաստանից, ոչ այլ ինչ է, քան շահարկումներ, պաշտոնապես հայտարարում եմ. այս մասին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ լրագրողների հետ զրույցում։

Նա նշել է, որ Ռուսաստանի համար շատ կարևոր է, որպեսզի այս տարածաշրջանը լինի խաղաղ։ «Ռուսաստանի համար դա շատ, շատ կարևոր, կենսական նշանակություն ունի»,- ասել է դեսպանը։

Խոսելով վարչապետի ընտանիքին պատկանող կայքում «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ լույս տեսած հոդվածի մասին, որում նշվում է, որ Ռուսաստանն ուզում է Հայաստանը Միութենական պետության կազմ ընդգրկել, Կոպիրկինը պատասխանել է, թե ՌԴ նախագահի խոսնակն անդրադարձել է դրան, ավելացնելու ոչինչ չունի։

Հիշեցնենք, որ Դմիտրի Պեսկովը հրապարակումն անհեթեթություն էր անվանել։

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է